Այսօր, ես ձեզ կպատմեմ թե ինչպես մենք նշեցինք Նոր տարին և Սուրբ ծնունդը։    Ես անհամբեր սպասում էի, թե երբ է գալու Նոր տարին։

Վերջապես եկավ Ամանորի գիշերը, մենք ժամ 24։00-ին  ընտանիքի անդամներով նստեցինք տոնական սեղանի շուրջ և սկսեցինք ամանորյա մաղթանքներ ասել։

Հանկարծ, կողքի ննջասենյակից անսովոր ձայն լսեցի և հայրիկիս հետ շտապեցինք այնտեղ։ Մտնելով սենյակ տեսանք, որ այնտեղ նվերներ էին դրված։

Երբ տեսա նվերները իմ ուրախությանը չափ և սահման չկար։ Ես նաև պատրաստել էի Ձմեռ պապիկի համար թևնոց և կախել էի տոնածառի վրա։ Առավոտյան նկատեցինք,որ թևնոցը անհետացել է։

Ամանորյա հրաշքի շարունակություն էր Սուրբ ծնունդը։ Իմ մայրիկը և հայրիկը եկեղեցուց մոմ բերեցին, որի շուրջ ես շնորհավորեցի Սուրբ ծնունդը և երազանք պահեցի։