Մենք այսօր գնացինք ճամփորդության դեպի Հովաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այնտեղ,  իմացանք Հովհաննես Թումանյանի ընտանիքի մասին,որն կազմված էր 4 տղաներից և 6 աղջիկներից։ Հովհաննես Թումանյանը ունեցել է գրադարան,որտեղ եղել է տաս հազար գիրք։ Հաճախ, իր բարեկամները, գրքերը վերցրել են և չեն վերադարձրել,  այդ պաճառով Թումանյանի գրքերից մնացել է ութ հազար գիրք։ Թումանյանը իր գրքերը փակել է 13 պահարանի մեջ և պատին գրել <գիրք չխնդրել և չծխել>։Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին և վախճանվել է 1924 թվականին 54 տարեկան հասակում։  Այդ պատճառով Թումանյանի թանգարանի աստիճանները հիսունչորսն են։