Գարունը շատ գեղեցիկ է, լի գույներով և կարելի է ասել, որ բնությունը արթնանում է գարնանը։ Գարնանը ծաղիկները սկսում են ծաղկել, ծառերը սկսում են բողբոջել, իսկ երեխաները նորից տներից դուրս են գալիս և սկսում իրենց ուրախ բակային խաղերը։ Գարնանը նաև մայրիկների և գեղեցկության տոն է։

Ես սիրում եմ գարունը,որովհետև սկսվում են տաք և արևային եղանակները։ Կարծես ամեն ինչ լցվում է ուրախությամբ, գույներով և ժպիտներով։