Մենք գնալու ենք Բջնի բերդ։ Բջնի բերդը ունի երկու ճանապարհ, առաջին ճանապարհը  տևում է 1ժամ 38 րոպե , իսկ երկրորդ ճանապարհը 1 ժամ 15 րոպե։ Բջնի բերդը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Բջնի գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ասում են,որ այն հիմնվել է 9-11-րդ դարերում։ Այնտեղ մենք գնում ենք բարձրունք հաղթահարելու։