Նյութը անգլերենից հայերեն թարգմանեց և կարդաց «Մխիթար Սեբաստատցի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորող՝ Ալեն Վարդանյանը

Վագերաձիերի կամ զեբրերի մասին

Զեբրերը կաթնասուններ են, ինչը նշանակում է, որ նրանք տաքարյուն են, ծածկված են մորթիով և կերակրում են իրենց ձագերին կաթով։ Նրանք շատ նման են ձիերին և էշերին, բայց ի տարբերություն նրանց, զեբրերը ծածկված են սև և սպիտակ շերտագծերով: Այդ շերտագծերը մատնահետքերի նման եզակի են՝ չկա շերտագծերի ամբողջովին իրար նման երկու պատկեր։

Զեբրերի շերտագծերը հավանաբար ծառայում են որպես քողարկում և կարող են դժվարացնել գիշատիչների գործը՝ ընտրելու և հետապնդելու մեկ զեբրի: Երկար ժամանակ մարդիկ մտածում էին ՝ արդյո՞ք զեբրերը սև են սպիտակ շերտագծերով,  թե՞ սպիտակ են սև շերտագծերով: Սա կարող է հանելուկ թվալ՝ առանց լավ պատասխանի, բայց այն փաստը, որ զեբրերի մեծ մասը շերտագծերի տակ մուգ մաշկ ունի, մեզ ստիպում է մտածել, որ դրանք սև են սպիտակ շերտագծերով:

Զեբրերը խոտակեր են, ինչը նշանակում է, որ նրանք սնվում են բույսերով։ Նրանք հիմնականում սնվում են խոտով, բայց նաև ուտում են թփեր, ճյուղեր, տերևներ և ծառի կեղև: Նրանք ապրում են մեծ նախիրներով պաշտպանության համար, և երբ տարածքում այլևս խոտ չկա ուտելու, ամբողջ նախիրը գնում է նոր արոտավայրեր փնտրելու։

Զեբրերն ունեն գերազանց լսողություն և տեսողություն և կարող են վազել մինչև 35 մղոն կամ  56 կիլոմետր ժամ արագությամբ: Նրանք կարող են նաև սմբակներով հզոր հարվածներ հասցնել, ինչը թույլ է տալիս պաշտպանվել գիշատիչներից, ինչպես օրինակ՝ առյուծներից և բորենիներից։ Գոյություն ունեն զեբրերի երեք տեսակ, որոնք բոլորն էլ բնակվում են Աֆրիկայում: Մեծամասամբ զեբրերը բազմաքանակ են, բայց տեսակներից մեկը ոչնչացման վտանգի տակ է: Մարդկանց կողմից զեբրերի որսը՝ մսի և կաշվի համար, ինչպես նաև այլ կենդանիների հետ մրցակցությունը կտրուկ նվազեցրել են զեբրերի քանակը։

Ահա ևս մեկ բան, որը կարող է զեբրերի հետ կապված հետաքրքրություն առաջացնել: Եթե նրանք այդքան նման են ձիերին, ինչու՞ մարդիկ նրանց չեն սանձում ու քշում: Դե, որոշ մարդիկ սանձել ու քշել են զեբրերի, նրանք քշելու համար լավ կենդանիներ չեն, ինչպես ձիերը: Առաջին հերթին, զեբրերը փոքր կենդանիներ են, և նրանց մեջքը այնքան ուժեղ չէ, որ կարողանա շատ մեծ քաշ պահել: Երկրորդ, զեբրերը շատ ավելի վայրի և ագրեսիվ են, քան ձիերը: Հիշե՚՚ք, թե ինչպես են նրանք պաշտպանվում առյուծներից ՝ ոտքով հարվածելով նրանց: Զեբրի հարվածը բավականաչափ ուժեղ է ոսկորները կոտրելու կամ սպանելու համար, և նրանք կհարվածեն այն ամենին, ինչը իրենց կարծիքով վտանգ է ներկայացնում իրենց կամ իրենց հոտի համար: Կենդանաբանական այգիների որոշ աշխատողներ նույնիսկ ասում են, որ նախընտրում են խնամել առյուծներին, քան զեբրերին, քանի որ դա ավելի քիչ վտանգավոր է:

Հուսով եմ, որ այսօր ձեզ դուր եկավ այն, ինչն իմացաք զեբրերի մասին: Ցտեսություն, մինչ հաջորդ հանդիպում:

Let’s learn about zebras!

Zebras are mammals, which means they are warm blooded, are covered in fur, and feed their babies milk. They are closely related to horses and donkeys, but unlike their cousins, zebras are covered in black and white stripes. These stripes are as unique as fingerprints — no two stripe patterns are exactly alike.

Zebras’ stripes probably serve as camouflage, and may make it harder for predators to pick out one zebra to chase. For a long time people have wondered if zebras are black with white stripes, or white with black stripes. It may seem like a riddle without a good answer, but the fact that most zebras have dark skin underneath their striped pelts leads us to believe that they are black with white stripes.

Zebras are herbivores, which means they eat plants. In fact, they eat mostly grass, but

will also eat shrubs, twigs, leaves, and bark. They live in large herds for protection, and

when there is no more grass to eat in the area, the entire herd travels to find new grazing land.

Zebras have excellent hearing and eyesight, and can run at speeds of up to 35 miles or

56 kilometers per hour. They can also deliver powerful kicks from their hooves, which allows them to defend themselves from predators like lions and hyenas.

There are three different species of zebras, and they are all native to Africa. For the

most part, zebras are abundant, but one of the species is endangered. Hunting by humans for meat and skins, as well as competition with livestock, have dramatically reduced zebra’s numbers.

Now, there’s one more thing you may wonder about zebras. If they are so much like horses, why don’t people ride them? Well, some people have ridden zebras, but zebras do not make good riding animals like horses do. First of all, zebras are small animals, and their backs are not strong enough to support very much weight. Secondly, zebras are much wilder and more aggressive than horses are. Remember how they defend themselves from lions by kicking them? A zebra’s kick is strong enough to break bones or kill, and they will kick anything that they think is a danger to themselves or their herd. Some zookeepers have even said that they would rather take care of the lions than the zebras, because it’s less dangerous.

I hope you enjoyed learning about zebras today. Goodbye till next time!