Հեքիաթի հերոսը Մանչուկն է ՝ մի փոքրիկ տղա: Նա պատրաստվում է գյուղ գնալ՝ տատիկի մոտ՝ ամառային արձակուրդն ացկացնելու: Մինչ այդ Մանչուկը տոնում է իր ծննդյան օրը. նա դառնում է ութ տարեկան : Մանչուկը մի ընկեր ուներ՝ Կառլսոնը, որ ապրում էր տանիքում և հաճախ էր հյուր գալիս: Նա շատ էր ուզում իր տարեդարձին հրավիրել Կառլսոնին, բայց համոզված էր, որ մայրիկը չի համաձայնի: Առավոտյան Մանչուկը նվերներ ստացավ, բայց նա երազում էր փոքրիկ շնիկ ունենալ ու վստահ էր , որ չեն նվիրի:Նա որոշել էր չտխրել և ուրախ օր անցկացնել : Բայց կեսօրին, երբ քույրն ու եղբայրը նրան կատակով թավշե շնիկ նվիրեցին, Մանչուկը շատ վշտացավ և սկսեց լացել: Ու հանկարծ լսեց շան հաչոց. ծնողները նրան իսկական շնիկ նվիրեցին, անունը Բիմբո: Մանչուկի ուրախությանը չափ չկար: Իսկ երբ սեղան նստեցին, մայրիկի թույլտվությամբ եկավ նաև Կառլսոնը: Այսպիսով Մանչուկի ծննդյան օրը շատ ուրախ անցավ: