Մենք դասարանի երեխաների հետ գնացել էինք Արզական ճամփորդության: Այնտեղ, մեզ միացան Արզական գյուղի դպոցի 8-րդ դասարանի աշակերտները: Նրանք մեզ հետ միասին բարձրացան դեպի Սուրբ Նեղուցի բարձրունքը: Շատ ուրախացանք, որ միասին հաղթահարեցինք բարձրունքը: Բացի այդ, նրանք մեզ պատմեցին գյուղի և եկեղեցու պատմությունը:

Հետո, միասին նախաճաշեցինք և տեղաշարժվեցինք Դալար գետի ափին մոտ գտնվող գեղեցիկ վայր, որտեղ իրականացրեցինք նաև Համբարձման ծեսը: Տարբեր հետաքրքիր խաղեր խաղացինք և լավ ժամանց անցկացրեցինք բոլորս միասին: Շատ սիրեցի այնտեղի բնությունը: