Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Առատ- Մեծ քանակությամբ, շատ

Անփույթ- Անհոգ, անտարբեր, անուշադիր

Կեղև-  Պտղի՝ հատիկի արտաքին

Հարդից- Ցորենի գարու և այլ հացահատիկների

2․

Կար մի թռչուն այդ թռչունը ապրում էր մի փոքրիկ տան մեջ։

Նա չգիտեր ինչից էր աշխարհը, մի օր գլուխը հանեց նայեց դես ու դեն։

Հիմա թռչում է հեռու հեռու բայց չգիտե աշխարհը ինչից էր։

3․Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Իմ կարծիքով աշխարհը սկսվում է մայրական սիրուց, խաղերից, գիտելիքից, ջրից, նոր բացահայտումներից։

5․Թռչունին նամակ գրիր:

Բարև Թռչուն ես քեզ կուզեմ ասել, որ աշխարհը մայրական սրտից է, գիտելիքից է և սրտից, տիեզերքից է։