Վաղորդյան ցողի գոհարն է հիշում, Եվ մայրամուտի թևերն աբրեշում, Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում, Որ էլ անտառի երգը չի լսում, Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին Գարուն է բերել երեխաներին, Գարուն է բերել այս ձմռան օրով Եվ տուն է մտել կանաչ շորերով. Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք: Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր… Զարդարանքներով, աստղերով իր պերճ Կանգնել է ուրախ մանուկների մեջ, Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բացատն-բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

-Ես հիշում եմ իմ կանաչ ընկերներին, Արահետներին եմ հիշում ձյունի տակ, հիշում եմ բացատն ու բուքն սպիտակ, երկինքըն եմ հիշում,հիշում եմ բոլորը ու չեմ ափսոսում։

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Ուրախություն, հպարտություն։

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Չեր ափսոսում ։

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Որովհետև նա շատ էր սիրում աշխհարը։

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

Բարև եղևնի այսօր չմենք պետք է քեզ զարդարենք, Ձմեռ պապիկին կասես քեզ բերի մեր տուն։