Ինձ համար ամենանշանավոր և նվիրյալ հայերից է Շառլ Ազնավուրը: Սկզբից, ես չգիտեի, թե նա ով է և նրան ասում էի Բարի պապիկ: Այնուհետև, մայրիկս պատմեց Մեծ հայի պատմությունը, ով  միշտ ամենուրեք նշել է, որ ինքը հայ է: Նա միշտ եղել է հայ ազգի կողքին և ներկայացրել է ազգի պատմությունը: Հատկապես, նա եղել է մեր ազգի կողքին, երբ տեղի է ունեցել երկրաշարժը:

Շառլ Ազնավուրի շնորհիվ հայտնի մարդիկ հավաքվել են և երգել Armenia երգը, որի շնորհիվ շատ գումար է հավաքվել երկրաշարժից տուժած մարդկանց համար: Նա նաև ամենուրեք բարձրացրել է Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանության ճանաչման հարցը: Նրա ընտանիքը ևս փրկվել է ցեղասպանությունից:

Նրա բարի գործերի և տաղանդի մասին կարելի է խոսել անվերջ:

Շառլ Ազնավուր իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, ծնվել է ց 1924 մայիսի 22, Փարիզի 6-րդ շրջանՖրանսիա — հոկտեմբերի 1-ին, 2018ՄուրիեսԲուշ-դյու-ՌոնՖրանսիա, ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։