Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Արյունարբու-Արյուն խմող

Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

շինում — շինություն
շյուղ — ճյուղ
այժմ — երբևիցե
սնուցած — սնել
հապշտակել — խլել
կրկին — կրկնակ

Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Ծիծեռնակի բույնը

Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Ծիծեռնակը

Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Նա շատ նուրբ էր և շատ լավ է հիշում ամենինչ։

Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Ծիծեռնակը ապրում էր բույն էր շինում և երգում երգգելու ժամանակ իր հին բույն էր սիրում։

Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Վերլուծում

Ծիծեռնակը շինում էր և երգում և ամեն մի ճյուղ կպցնելիս առաջվա բույն է հիշում։

Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Ծիծեռնակը շատ էր սիրում իր բույնը և ամեն մի շյուցղկպցնելիս իր առաջվա բույնը հիշում և այդպես շաուրնակվում։

Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև ամեն մի ճյուղ դնելիս իր հին բույն է հիշում։

Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։

Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:

Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։