Այս տարի, ես իմ ամառային արձակուրդների մի մասը անցկացրել եմ Վանաձոր քաղաքում՝ իմ տատիկի և պապիկի տանը։ Այնտեղ, ես հաճախել եմ ամառային դպրոց և ձեռք եմ բերել նոր ընկերներ։ Ամառային դպրոցում մենք կատարել ենք դասապատրաստում, մասնակցել եմ ծրագրավորման, հուլունքագործության դասընթացների, խաղացել եմ տարբեր խաղեր, այցելել ենք այգիներ, պատկերասրահ։ Պատկերասրահում մեզ նվիրել են բացիկներ տարբեր հայտնի մարդկանց նկարներով և նրանց արվեստի գործերով։

Տատիկիս և պապիկիս հետ այցելել եմ տարբեր զբոսայգիներ, քշել եմ չմուշկներ, գնացել եմ լողավազան։ Տատիկիս հետ պատրաստել ենք համեղ ուտելիքներ։

Իմ ընտանիքի և մեր ընկերների հետ մենք բարձրացել ենք Սրբի լեռան բարձրունքը, որտեղ գտնվում է Սուրբ Սարգիս մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Ծաղկաբեր կամ Մեծ Պարնի ինչպես նաև Հարթագյուղ գյուղից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։ Շատ դժվար էր բարձրանալ սարը, բայց քանի, որ ես Սեբաստացի եմ կարողացա հաղթահարել այդ բարձրունքը։ Իմ հայրիկը և մայրիկը շատ հպարտ էին, որ ես հաղթահարեցի այդ բարձրունքը։ Այնտեղ, ես մոմ եմ վառել և երազանք պահել։

Երբ վերադարձա Երևան մասնակցեցի իմ ամենասիրելի տոներից մեկին՝ Վարդավառին։ Շատ եմ սիրում այդ տոնը և ես իմ ընկերների հետ շատ լավ օր ունեցանք։

Ծնողներիս հետ գնացել եմ այգիներ և այնտեղ կարուսել եմ նստել, ավտոդրոմում մեքենա քշել, որը իմ մոտ շատ լավ  է ստացվում։ Աստղադիտակով ուսումնասիրել եմ գիշերային Երևանի երկինքը և նույնիսկ ամենահեռավոր կետերին նայել։

Ինչպես և նախորդ տարի այս տարի էլ մայրիկիս հետ գնացել եմ աշխատանքի։ Այնտեղ և գիրք եմ կարդացել, արտագրություն արել, օգնել մայրիկիս։

Հիմա մեծ սիրով պատրաստվում եմ գնալ դպրոց, որովհետև շատ եմ կարոտել իմ ընկերներին, ուսուցիչներին և դպրոցը։